Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դասասենյակներն՝ ապահովված և աղքատ երկրներում

21:01, երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2015 թ.
Դասասենյակներն՝ ապահովված և աղքատ երկրներում

Դպրոցը ոչ միայն այն վայրն է, որտեղ երեխային տալիս են ապագա կյանքի համար անհրաժեշտ հիմնական գիտելիքներ, այլև մի տաճար, որտեղ երեխան սովորում է ճանաչել շրջապատող աշխարհը, հանրային փոխհարաբերությունները: Սակայն միշտ չէ, որ դպրոցները համապատասխանում են աշակերտների նվազագույն պահանջներին: Աշխարհի շատ երկրներում երեխաներն անգամ իրենց դասասեղանն ու աթոռը չունեն:

Իսլամաբադ, Պակիստան

Իսլամաբադի ծայրամասի այս դպրոցը հիմնադրել է Զեբա Հուսեյնը, որպեսզի կրթի աղքատ ընտանիքների երեխաներին:

Նայրոբի, Քենիա

6-7 տարեկան երեխաները Նայրոբիի Քիբեր ետնախորշի կրթական կենտրոնում: 2003-ից Քենիայում կրթությունն անվճար է դարձել:

Պանամա-Սիթի, Պանամա

Պանամա-Սիթիի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Սանտյագո, Չիլի

Ոչ բոլոր աշակերտներն են երեխաներ Գիլերմո Վալենսուան սովորեցնում է մեծահասակների գիշերային դպրոցի տարրական դասարանների աշակերտներին Սանտյագոյի մարդաշատ շրջաններից մեկում:

Բուժումբուրա, Բուրունդիա

Դասապրոցեսը Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրի դպրոցներից մեկում:

Մանաուս, Բրազիլիա

Մանաուս գյուղական համայնքի դպրոցի դասարան, որ լողում է Ամազոն գետի վրա:

Ամազոնաս, Բրազիլիա

Հնդկացիական ցեղի երեխաները Սախու Ապե գյուղի դպրոցում, Բրազիլիայի Ամազոնաս նահանգում: Ցեղախումբը բաղկացած է 13 հազար մարդուց, ովքեր հիմնականում զբաղվում է գուարա աճեցնելով:

Կիտո, Էկվադոր

Դասարան Կիտո քաղաքի Տեխնիկական քոլեջում, Էկվադոր:

Մոսկվա, Ռուսաստան

Մոսկվայի № 1567 գիմնազիայի աշակերտները:

Բերմեո, Իսպանիա

Սան-Ֆրանցիսկոյկի հիմնական դպրոցի դասարան: Դպրոցը գնտվում է բասկյան ձկնորական քաղաքում՝ Իսպանիայի ատլանտյան ափի հյուսիսում:

Տոկիո, Ճապոնիա

Առաջին դասարանցիներն իրենց ուսուցչի հետ, Տոկիո, Ճապոնիա:

Իսլամաբադ, Պակիստան

5-րդ դասարանի աշակերտներն Իսլամաբադի այգիներից մեկում: Մուհամմեդ Այուբը պակիստանցի քաղծառայող է, մեկուսացած երեխաների կրթությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից: Նրանց դասասենյակը մոտակա այգին է լավ եղանակներին, և ետնախորշերի սենյակներից մեկը՝ անձրևոտ օրերին:

Մանիլա, Ֆիլիպիններ

Դասարան Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջնակարգ դպրոցի միջանցքում: Նրանք ժամանակավորապես են այստեղ՝ սպասելով դպրոցի նոր շենքի կառուցմանը:

Վիետնամ

Վիետնամի Դոնգ Վան շրջանի այս գյուղում Թխի Ֆիոնգ Նգուեն երեխաներին դասավանդում է արդեն 25 տարի՝ առանց էլեկտրականության ու գրքերի:

Ջելալաբադ, Աֆղանստան

Աղջիկների դասարանը Ջելալաբադի մոտակայքում:

Աֆղաստան

Թալիբները սահմանափակել էին աղջիկների կրթության իրավունքն իրենց իշխանության օրոք:

Միդլեքս, Մեծ Բրիտանիա

Հարրոու դպրոցը

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Փախստականների երեխաների համար բացված Սալյուսուբի Միր դպրոցը Լոնդոնում:

Կուալա-Լումպուր, Մալայզիա

Դպրոց ինտերնատ մայրաքաղաք Կուալա-Լումպուրում: Այստեղ աշակերտները սովորում են Ղուրան և մահմեդական հոգևոր տեսքտեր:

Աբիջան, Կոտ-դ'Իվուար

Այս երկրում կրթության մակարդակը հասնում է 56,9%-ի, և կրթությունն այստեղ գերակա խնդիր է:

7289 | 0
Facebook