Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

13:08, կիրակի, 11 հոկտեմբերի, 2015 թ.
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

Այսօր` հոկտեմբերի 11-ը, Աղջիկ երեխաների միջազգային օրն է: 2012-ի հոկտեմբերի 11-ին, Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխաների միջազգային օրը: Միջազգային հանրությունն այսօր խոսում է այն խնդիրների մասին, որոնց բախվում են աղջիկներն ամբողջ աշխարհում: Դրանք են վաղաժամ ամուսնությունները, ընտանեկան բռնություններն ու սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: «Facebook» սոցիալական ցանցում ժամ առ ժամ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր միանում են ընդդեմ պտղի սեռով պայմանավորված աբորտների ֆլեշմոբին: Ծնողները հրապարակում են իրենց աղջիկ երեխաների լուսանկաները` հանդես գալով ընդդեմ սեռի հիմքով հղիության ընդհատման:

5969 | 1
Facebook