Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արտագաղթի մասին` առանց «աննախադեպ» հայտարարությունների. «Ազգ»

11:32, շաբաթ, 10 հոկտեմբերի, 2015 թ.
Արտագաղթի մասին` առանց «աննախադեպ» հայտարարությունների. «Ազգ»

Ով ասես չի խոսում Հայաստանից արտագաղթի մասին: Ընդ որում խոսակցությունների ահռելի մեծամասնությունը կա՛մ տարբեր նպատակների համար արվող շահարկումներ են, կա՛մ դատարկ հայտարարություններ` ինչ-որ կարեւոր բան ասածի տպավորություն թողնելու համար: Կան, իհարկե, իսկապես անկեղծ մտահոգություններ, սակայնՙ առանց այս երեւույթի պատճառների, նախապատմության եւ անգամ տվյալների մասին տեղյակ լինելու: Այն, որ հայերիս դարեր շարունակ բնորոշ է եղել հայրենիքը լքելը եւ այլ երկրներում բախտ որոնելը եւ, որ դա նոր երևույթ չի, ցավոք, փաստ է: Հայ ժողովրդի պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդը պետք է որ իմանա այդ մասին: Եղել ենք մենք անկախ պետություն, թե՞ օտարների տիրապետության տակ, արտագաղթել ու արտագաղթել ենք, դատարկելով մեր երկիրը: Այս խնդրին հաճախ ենք անդրադարձել մեր թերթում, ընդ որում նաեւ խմբագրական հրապարակումներով: Այդուհանդերձ, կարծես թե անհրաժեշտություն կա եւս մեկ անգամ անդրադառնալ արտագաղթին: Ավելի կոնկրետ` Հայաստանի Հանրապետության ստեղծման եւ գոյության տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մեկնողների եւ ժամանողների տարբերության ցուցանիշին: Ցուցանիշ, որը ցույց է տալիս Հայաստանից հեռացածների կամ արտագաղթողների թիվը: Այլապես, ոմանք, գյուտ արածի պես, ինչ-որ ցուցանիշներ են հրապարակում, իրենք էլ չհասկանալով, թե ի՞նչ ցուցանիշներն են դրանք, ապա հայտարարում, որ արտագաղթն աննախադեպ չափերի է հասել:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

8593 | 2
Facebook