Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

12:01, շաբաթ, 10 հոկտեմբերի, 2015 թ.
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Այսօր ողջ աշխարհում նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 1992-ին Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ:
    
Տոնի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա:
    
ՀՀ գլխավոր հոգեթերապևտ, նևրոզների կլինիկայի ղեկավար Ցոլակ Հակոբյանի խոսքով` այսօրվա դրությամբ՝ ողջ աշխարհում դիտվում է սթրեսին առնչվող հոգեկան խանգարումների աճ, և Հայաստանը բացառություն չէ: «Նման հիվանդությունների թվում են նևրոզն ու դեպրեսիան»: Հոգեթերապևտի պնդմամբ` ժամանակին մասնագետին դիմելը թույլ է տալիս հասնել դրական արդյունքի:

3433 | 1
Facebook