Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտ

21:10, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտ
     «Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն իր պաշտոնական պարբերականի առաջին էջում:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական կայքը (www.euro-ombudsman.org/) նույնպես տեղադրել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի` սահմանային գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ արված խստորեն դատապարտող հայտարարությունը:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի ամսագիրը տարածվում է աշխարհի շուրջ 50 երկրներում և միջազգային տասնյակ իրավապաշտպան կառույցներում, այդ թվում` նաև Ադրբեջանում:

4336 | 0
Facebook