Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինքնաշեն վերելակի ընկնելուց տուժած տղամարդը հիվանդանոցում է

19:20, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Ինքնաշեն վերելակի ընկնելուց տուժած տղամարդը հիվանդանոցում է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ Բուզանդի 97/2 հասեցում գտնվող մոտ 16 հարկանի կիսակառույց շինության արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

5693 | 0
Facebook