Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյուղնախարարությունը հորդորում է արագացնել բերքահավաքը

17:20, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Գյուղնախարարությունը հորդորում է արագացնել բերքահավաքը
     Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել:
6044 | 0
Facebook