Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«1997-ին նույնպես բախվել ենք խաղողի մթերման այսպիսի խնդրի, սակայն կառավարությունն այլ մոտեցում է ցուցաբերել». Ավագ Հարությունյան

17:40, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
«1997-ին նույնպես բախվել ենք խաղողի մթերման այսպիսի խնդրի, սակայն կառավարությունն այլ մոտեցում է ցուցաբերել». Ավագ Հարությունյան

Այսօր, խաղողի մթերման խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ, Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ 1997-ին նույնպես բախվել ենք նման խնդրի, սակայն այլ մոտեցում է ցուցաբերել կառավարությունը. «Կառավարությունը ստիպեց մթերող ընկերություններին, որ վերցնեն բերքը, բանկերին ստիպեց վարկավորել և վարկավորեց: Ի՞նչ եղավ հետո: Եղավ 98 թվականի ռուբլու արժեզրումը և գործարանները սննկացան: Իրավիճակը կրկնվում է: Եղավ ռուբլու աժեզրկում, որը դեռ կշարունակվի, բայց 98-ի արժեզրկումն ինչո՞վ էր տարբերավում այս արժեզրկումից: 1998-ին բոլորը ցանկանում էին` և´ ՆԱՏՕ երկրները, և´ Եվրոմիության երկրները, որպեսզի Ռուսաստանը դուրս գա այդ ճգնաժամից, որովհետև դա Ռուսաստանի միջոցով հարվածում էր իրենց: Հիմա ՌԴ-ն մենակ է` և´ ՆԱՏՕ-ն, և´ մնացած երկրները չեն ուզում, որ Ռուսաստանը դուրս գա այս վիճակից: Ընդհակառակը, նրանք փորձում են խորացնել ճգնաժամը, իսկ դա ուղիղ հարվածում է նաև Հայաստանին»,- ասաց Ա. Հարությունյանը:

3269 | 0
Facebook