Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիակիզարանների մասին օրենքն ընդունվել է 2006-ին, բայց դիակիզարան դեռևս չունենք

17:06, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Դիակիզարանների մասին օրենքն ընդունվել է 2006-ին, բայց դիակիզարան դեռևս չունենք
     Հոկտեմբերի 9-ին Հայ առաքելական եկեղեցու սարկավագ Արման Սաֆարյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը բանավիճում էին` պե՞տք է արդյոք մեր երկրին դիակիզարան, թե՞ ոչ:
     Նշենք, որ 2006 թվականին ՀՀ-ն ընդունել է դիակիզարանների մասին օրենքը, սակայն դիակիզարան դեռևս չունենք:
     Իրինա Ծատուրյանը կարծում է, որ ճիշտ կլինի և՛ դիակիզարաններ լինեն, և՛ դիահերձարաններ, ու մարդիկ իրենք որոշեն՝ որ տարբերակն են ընտրում: Սարկավագն էլ նշեց, որ եկեղեցին այս հարցում դիրքորոշում չունի, բայց ճիշտ է չշեղվել թաղման ավանդական եղանակից: «Դիակիզելու հետևանքով ամբողջ մարմինը չէ, որ այրվում է, մնում են ոսկորները, որոնք հնարավոր չէ այրել: Դրանք աղում են, լցնում են այդ այրված փոշու վրա»,- բացատրեց սարկավագ Սաֆարյանը, որին հակադարձեց հոգեբանն՝ ասելով. «Հողին հանձնելն ավելի թանկ է, և այդ օֆիսների տերերը շատ ավելի փող են աշխատում, ու տարածում են այդ լուրերը, որպեսզի մարդիկ չգնան դիակիզարան, որը 10-15 անգամ էժան է ազգաբնակչության համար»:
     Սարկավագ Սաֆարյանն խոսքով, մարդուն այրելու հետևանքով առաջանում է սնդիկ, ինչը շրջակա միջավայրի համար վտանգավոր է:
3835 | 1
Facebook