Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Յուրաքանչյուր ահաբեկիչ պետք է սպանվի». Իսրայելի ռաբբինների խորհրդի անդամ

16:35, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
«Յուրաքանչյուր ահաբեկիչ պետք է սպանվի». Իսրայելի ռաբբինների խորհրդի անդամ

Իսրայելի ռաբբինների խորհրդի անդամ Շմուել Էլիյախուն կրոնական հայտարարություն-ուղերձ է հղել, որում ասվում է. «Յուրաքանչյուր ահաբեկիչ, ում կբռնեն մարդկանց վրա հարձակում իրականացնելու պահին, պետք է անհապաղ սպանվի, և յուրաքանյուր ոստիկան, ով կընդդիմանա այդ սպանությանը, պետք է պատասխան տա իր գործողությունների համար օրենքի ողջ խստությամբ»: Այս մասին գրում է «Mignews»-ը:

Ռաբբիների խորհրդի անդամի խոսքերով` իրենք չպետք է թույլ տան, որ ահաբեկիչները կենդանի մնան իրենց գործած ոճրագործություններից հետո: «Եթե այդ ահաբեկիչներին կենդանի թողնենք, շատ հավանական է, որ նրանք դուրս գան բանտախցից և սկսեն նորից սպանել խաղաղ բնակիչներին: Մենք պետք է չարն արմատախիլ անենք»,- հայտարարել է Շմուել Էլիյախուն:

5556 | 1
Facebook