Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan Patrol-ն ստացել է 435 ձիաուժ հզորությամբ շարժիչ

01:01, շաբաթ, 10 հոկտեմբերի, 2015 թ.
Nissan Patrol-ն ստացել է 435 ձիաուժ հզորությամբ շարժիչ
     Nissan ընկերությունը Nismo թյունինգ-աթելիեի հետ համատեղ մշակել է Patrol արտաճանապարհային մեքենայի «լիցքավորված» տարբերակը: Ավտոմեքենան թողարկվել է Արաբական Միացյալ Էմիրություններում 70Z Nismo և GT-R Nismo մոդելների վաճառքի սկզբի պատվին:
     Նորույթն ստացել է աերոդինամիկ թևեր, 22-դյույմանոց անվասկավառակներ, արգելակման նոր համակարգ, Bilstein ամորտիզատորներ և ուրիշ կախոց: Արտաճանապարհային մեքենան կոմպլեկտավորել են 5.6-լիտրանոց V8 բենզինային շարժիչով: Շարժիչի հզորությունն աճել է մինչև 425 ձիաուժ:
     Ագրեգատի դինամիկ բնութագրերը դեռևս չեն հայտնվում:

     Ռեսթայլինգից հետո Patrol-ը ստացել է նորացված մի շարք դետալներ ինտերյերում և էքստերյերում, ինչպես նաև նոր կարգավորումներ:
Նորացված Patrol-ը տարբերվում է նոր առջևի բամպերով և բջիջների նոր դիզայնով ջերմափոխանակիչի ցանցով: Նորացված Patrol-ի էքստերյերի նկատելի մյուս փոփոխությունը լուսարձակներն են: Քսենոնային լուսարձակները փոխարինվել են մգեցվաժ ֆոնով լուսադիոդային լուսարձակներով:
7001 | 0
Facebook