Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վերջին տարիներին ՀՀ-ում նվազել են մինչև 14 տարեկանների մահացության դեպքերը

15:36, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Վերջին տարիներին ՀՀ-ում նվազել են մինչև 14 տարեկանների մահացության դեպքերը
     ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբույքան էջում գրել է.
    
     «2014-ին 0-14 տարեկանների շրջանում Հայաստանում գրանցվել է հիվանդանոցային մահացության վերջին 13-14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը` 0.5% (հաշվարկվում է հիվանդանոցից դուրս գրվող 100 դեպքի հաշվարկով)։ 2002-ի համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է 3.6 անգամ, իսկ վերջին 5 տարում` կրկնակի անգամ։ Նշենք, որ 2000 և 2001 թվականներին տարիքային այդ խմբում հիվանդանոցային մահացությունը հանրապետությունում կազմել է 1.9%։ Ուշագրավ է, 2002-20014թթ. ընթացքում տարեցտարի թե՛ այս ցուցանիշը, թե՛ նույն տարիքային խմբում հիվանդանոցային մահացության բացարձակ թվերը սահուն կերպով իջել են և որևէ ժամանակահատվածում չեն գերազանցել նախորդ տարիների ցուցանիշները»։
4388 | 0
Facebook