Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Toyota-ն ջրածնային նոր կոնցեպտ կցուցադրի Տոկիոյում

18:06, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Toyota-ն ջրածնային նոր կոնցեպտ կցուցադրի Տոկիոյում
     Toyota ընկերությունը գաղտնազերծել է նոր կոնցեպտը ջրածնային վառելիքային բջիջների վրա: Ավտոմեքենան ստացել է FCV Plus անվանումը և ներկայացվելու է Տոկիոյի ավտոսրահում: Նորույթը ստացել է ֆուտուրիստական դիզայն: Ընկերության ինժեներները տեղադրել են չորս էլեկտրաշարժիչ մեքենայի յուրաքանչյուր անիվի վրա: Իր հերթին վառելիքային էլեմենտները գտնվում են առջևի անիվների միջև: Այդպիսի տեղաբաշխման շնորհիվ ավտոմեքենան տարբերվում է սրահի մեծ տարածքով: Ավտոմեքենայի երկարությունը կազմում է ընդամենը 3800մմ, իսկ լայնությունը` 1750մմ: Անվային բազայի չափը հավասար է 3000մմ: Սրահի ներսում բացակայում է սարքավորումների վահանակը, այն կփոպարինի դիմապակու դիսփլեյը:

     Բացի այդ, Տոկիոյի մոտոր-շոուի ժամանակ Toyota-ն կներկայացնի Kikai անվամբ կոնցեպտը: Երեքտեղանի նախատիպն ունի անսովոր դիզայն և հիշեցնում է բագի: Ավտոմեքենայից բացակայում են թափքի վահանակները: Բացի այդ, ոչ մեծ պատուհանների օգնությամբ վարորդը կարող է ստուգել կախոցը:

     Եվս մեկ նորույթ, որը Toyota-ն կցուցադրի Տոկիոյում, կդառնա նոր կոնցեպտուալ սպորտկուպեն: Տարրական մակարդակի մոդելը կրում է S-FR անվանումը: Նախատիպի երկարությունը կազմում է 3990մմ, իսկ լայնությունը` 1695մմ: Անվային բազայի չափսը հավասար է 2480մմ: Սպորտային կուպեն ստացել է հետևի քարշակի համակարգ, շարժիչի առջևի տեղակայում և չորս նստատեղ:
6411 | 0
Facebook