Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

KeyMouse՝ համակարգչային ստեղնաշարն ու մկնիկը՝ մեկ սարքում

21:16, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
KeyMouse՝ համակարգչային ստեղնաշարն ու մկնիկը՝ մեկ սարքում

Այս տարի ստեղծված ամենահարմար արտադրանքների թվին կարելի է դասել նաև KeyMouse-ը, որն իրենից ներկայացնում է համակարգչային ստեղնաշար ու մկնիկ՝ մեկ սարքում: Ամերիկացի դիզայներները «մեջտեղից կիսել են» սովորական ստեղնաշարն ու ամեն մի կեսի վրա տեղադրել լազերային մկնիկ: Օգտագործողն ինքը կարող է որոշել՝ որ կողմի մկնիկով է իրեն հարմար աշխատել: Մկնիկին սեղմելու համար կարիք չկա ձեռքը հեռացնել ստեղնաշարից, ինչը շատ հարմար է համակարգչային խաղերի սիրահարների համար:

Որպեսզի խուսափեն ավելորդ կոճակներից՝ դիզայներները հրաժարվել են ավանդական ստեղնաշարերի որոշ տարրերից, ինչպես նաև՝ թվերից ու սլաքներից: Սակայն որոշ կոճակների ակտիվացման դեպքում տառերից մի քանիսը վերածվում են կա՛մ թվերի, կա՛մ սլաքների:

KeyMouse-ի հեղինակները հույս ունեն, որ այն կսիրվի ոչ միայն խաղասերների, այլև հարմարավետությունը գնահատող ծրագրավորողների, գրաֆիկական դիզայներների կողմից: Այս նորույթը կարելի է ձեռք բերել՝ այն ստեղծողների կայքից պատվիրելով և վճարելով 249 դոլար:

13304 | 0
Facebook