Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան օդային միջադեպերի առիթով խորհրդակցությունների է հրավիրել Մոսկվային

15:10, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Անկարան օդային միջադեպերի առիթով խորհրդակցությունների է հրավիրել Մոսկվային

Պաշտոնական Անկարան խորհրդակցությունների է հրավիրել Մոսկվային` կապված վերջին շրջանում երկու երկրների միջև օդային սահմանների շուրջ տեղի ունեցած միջադեպերի հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ»-ն:

«Մենք Մոսկվային հրավեր ենք ուղարկել` ռազմական պատվիրակություն ուղարկելու առաջարկով: Ռուսական կողմից սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին տեղեկացրել են նաև, որ թուրքական կողմը ռուսական կողմի հետ ցանկանում է բանակցել օդային սահմաններին առնչվող միջադեպերը կանխելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունն իր մոտ էր կանչել երկրում Ռուսաստանի դեսպանին և դժգոհություն հայտնել` մեղադրելով Ռուսաստանին իրենց օդային սահմանները խախտելու համար:
5051 | 2
Facebook