Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն առաջիկայում հանրահավաք է անցկացնելու

14:43, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
ՀՀԿ-ն առաջիկայում հանրահավաք է անցկացնելու
     Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ, ՀՀԿ-ն լծվելու է ավանդական գործին, ավելին, մեկնարկն արդեն ազդարարվել է: Նախագահը երեկ իր մոտ էր հրավիրել Շիրակի մարզպետին ու խոսում էր գյումրեցիների բնակարանային, ասֆալտապատման, կրթության և այլ խնդիրների լուծման մասին: Ասում են՝ մեկնարկը Շիրակի մարզից սկսելը պատահական չէր. իշխանությունն այստեղ բավարար քվեներ չի հավաքում. գյումրեցիները վաղուց դադարել են հավատալ խոստումներին:
Խոսակցություններ կան նաև, որ նախագահը մարզպետերի հետ հանդիպումներով ու ցուցումներով չի սահմանափակվելու: Մինչ հանրաքվեն՝ ՀՀԿ-ն հնարավոր է հանրահավաքներ անցկացնի՝ հասարակության լայն զանգվածներին ծանոթացնելու սահմանադրական փոփոխություններին: Լուրեր կան, որ պետական հաստատությունների ղեկավարներին առաջիկայում հանձնարարական է իջեցվելու՝ աշխատակիցներին դեպի հանրահավաքներ ուղղորդելու մասին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11791 | 12
Facebook