Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Զուրաբյանին Լենին պապի եք դարձրել». Վահրամ Բաղդասարյան

14:16, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
«Լևոն Զուրաբյանին Լենին պապի եք դարձրել». Վահրամ Բաղդասարյան
     «Եթե հանրաքվեն չանցնի՝ չեմ կարծում պայթյունավտանգ բան լինի, ի վերջո մենք ունենք գործող Սահմանադրություն: Բայց այս փոփոխությունները տարիների ընթացքում եփված առաջարկություն են, որի ժամանակը հասել է, ու գտնում ենք, որ դրանք անհրաժեշտություն են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
     «Լևոն Զուրաբյանն ասել է, որ փաստեր ունեն Վենետիկի հանձնաժողովի կաշառման հետ կապված»,- լրագրողների դիտարկմանը՝ Բաղդասարյանն ասաց. «Լևոնին Լենին պապի եք դարձնում ու ուզում եք, որ ես սևեռվեմ անձի վրա: Համենայն դեպս, շանտաժներին պատասխան չեմ տալիս»:
3516 | 1
Facebook