Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Հայկական վերածնունդը» ստեղծվել է՝ ՕԵԿ-ի՝ մուրաբա բաժանողի պիտակից ազատվելու համա՞ր». լրագրողները՝ Մ. Շահգելդյանին

12:43, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
««Հայկական վերածնունդը» ստեղծվել է՝ ՕԵԿ-ի՝ մուրաբա բաժանողի պիտակից ազատվելու համա՞ր». լրագրողները՝ Մ. Շահգելդյանին
     «ՕԵԿ-ի անունը մշտապես կապվում է մուրաբա բաժանելու հետ: «Հայկական վերածնունդը» ստեղծվել է, որպեսզի ազատվի՞ այդ պիտակից»,- Աժ ճեպազրույցների ժամին դիմելով Մհեր Շահգելդյանին՝ հարցրին լրագրողները:
     «Չի կապվում մուրաբա բաժանելու հետ: «Հայկական վերածննդի» նպատակն է գաղափարների հիման վրա կատարել քայլեր ու հասնել փոփոխությունների: Աշխատել լուծել այն խնդիրները, որոնք ՀՀ-ում առկա են: Կողմ չե՞ք, որ ուժերը միավորվեն ու փորձեն համատեղ լուծումներ գտնել: Հարցի առաջին մասը լուրջ չէր»,- ասաց պատգամավորը:
5088 | 0
Facebook