Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կան գործիչներ, ովքեր արտաքին շփումների և ներքաղաքական պայքարի ընթացքում մոռանում են, թե իրենք որ երկրից են». Ն. Փաշինյան

11:31, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
«Կան գործիչներ, ովքեր արտաքին շփումների և ներքաղաքական պայքարի ընթացքում մոռանում են, թե իրենք որ երկրից են». Ն. Փաշինյան

ԱԺ պատգամոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը.
    
     «Ռուսամետությունը, եվրոպամետությունը, ամերիկամետությունը պետք է վերացվեն Հայաստանի քաղաքական կուլտուրայից, որպես մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետություն ունենալու կամքը խաթարող լրջագույն գործոն:
     Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր մտածում և գործում են որպես Ռուսաստանի, կամ Եվրոպայի, կամ ԱՄՆ-ի «պատրիոտներ» պետք է մերժվեն և դուրս մղվեն ներքաղաքական կյանքից:
     Հայկական ինքնիշխանության կամքի կենտրոնի ձևավորումն է մեր պետականության կենսունակության հիմնական երաշխիքը:
     Վերը շարադրվածը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել Ռուսաստանի կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման մերժում: Անմտություն կլինի թերագնահատել այդ երկրների հետ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի համար:
     Խոսքն այն ուժերի և գործիչների մասին է, ովքեր արտաքին շփումների և ներքաղաքական պայքարի ընթացքում մոռանում են, թե իրենք որ երկրից են»:

Ռուսամետությունը, եվրոպամետությունը, ամերիկամետությունը պետք է վերացվեն Հայաստանի քաղաքական կուլտուրայից, որպես մեր ժողո...

Posted by Nikol Pashinyan on 8 Հոկտեմբեր, 2015
4613 | 1
Facebook