Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սաուդյան Արաբիան Թուրքիային կապող ցամաքային միակ կամրջի դերը կատարում է հենց «Իսլամական պետությունը»». Արման Մելիքյան

11:05, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
«Սաուդյան Արաբիան Թուրքիային կապող ցամաքային միակ կամրջի դերը կատարում է հենց «Իսլամական պետությունը»». Արման Մելիքյան
     ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
    
     «Կասպից ծովում գործող ռուսական նավատորմիղի նավերից Իսլամական Պետության դիրքերի վրա արձակված թևավոր հրթիռների համազարկը բավական խորհրդանշական էր ՌԴ իշխանությունների մերձավորարևելյան աշխարհաքաղաքական տեսլականը ուրվագծելու տեսանկյունից: Թեպետ իրականում հայտնի չէ, թե այդ համազարկի արդյունքում ինչ թիրախներ են խոցվել, սակայն ավելի կարևոր է այն երթուղին, որով այդ թևավոր հրթիռներն ուղղորդվել են դեպի նախանշված թիրախները՝ ռուսաստանյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդման համաձայն մինչ Սիրիայում ոչնչացման ենթակա ահաբեկիչների դիրքերին հասնելը դրանք անցել են Իրանի և Իրաքի օդային տարածքով: Հրթիռների անցումը նշված երթուղով համաձայնեցված է եղել պաշտոնական Թեհրանի ու Բաղդադի հետ: Թերևս այս կարգի հարվածների վերաբերյալ փոխհամաձայնությունն արդեն իսկ առկա է եղել դեռ այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը որոշում կայացրեցին Բաղդադում համատեղ տեղեկատվական-կոորդինացիոն կենտրոն բացել: Ըստ էության, ներկայում Մերձավոր Արևելքի տարածքում այդպիսով ստեղծվել է մի ցամաքային միջանցք, որը, ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, ոչ միայն մեկուսացնում է Թուրքիային հարավային ուղղության վրա և սահմանափակում Սաուդյան Արաբիայի ռազմական ակտիվությունն իր հյուսիսային սահմանների մոտ, այլև հնարավորություն է տալիս Ռուսաստանին այն օգտագործել իր զինված ուժերի կողմից հասցվող հարվածներն իրականացնելու համար՝ առանց թուրքական կամակորությունների հետ հաշվի նստելու: Փաստորեն այսօր Սաուդյան Արաբիան Թուրքիային կապող միակ ցամաքային կամուրջի դերը կատարում է հենց Իսլամական պետությունը և վերջինիս կործանումը միանգամայն նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Հավանաբար փորձեր կարվեն ռուսների առաջնորդած հակաահաբեկչական կոալիցիան փլուզելու համար և այդ տեսանկյունից առավել թույլ օղակը մնում է Իրաքը, որը կարող է ենթարկվել լուրջ ռազմական, քաղաքական, տնտեսական ու ահաբեկչական ճնշումների»:

Երեկ Կասպից ծովում գործող ռուսական նավատորմիղի նավերից Իսլամական Պետության դիրքերի վրա արձակված թևավոր հրթիռների համազար...

Posted by Arman Melikyan on 8 Հոկտեմբեր, 2015
3804 | 0
Facebook