Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը

10:20, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը

Հոկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից (2 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
    
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

5758 | 0
Facebook