Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը 4:0 հաշվով պարտվեց Ֆրանսիային

09:33, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Հայաստանը 4:0 հաշվով պարտվեց Ֆրանսիային
     Երեկ ուշ երեկոյան Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում ավարտվեց Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Սկզբնամասն անցավ տանտերերի առավելությամբ, սակայն 19-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները կարող էին բացել հաշիվը: Մխիթարյանը գերազանց փոխանցումով գրոհի նետեց Կառլեն Մկրտչյանին, վերջինն իր հերթին գնդակն ուղարկեց ձախ դեպի Սարկիսովը, բայց մեր հարձակվողը չհասավ գնդակին:
     35-րդ րոպեին Անտուան Գրիզմանը բացեց հանդիպման հաշիվը` 1:0: 55-րդ րոպեին Յոան Կաբայը հաշիվը դարձրեց 2:0: 78-րդ և 79-րդ րոպեներին Կարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 4:0: Խաղն այդպես էլ ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 4:0 հաշվով
3102 | 1
Facebook