Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Գասպարյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Կարուշ Ղուկասյանը` փոխչեմպիոն

22:48, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Սամվել Գասպարյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Կարուշ Ղուկասյանը` փոխչեմպիոն
     Լիտվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը: Մինչև 20 տարեկանների 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանը և Կարուշ Ղուկասյանը: Սամվելը, պոկելով 155 կգ և հրելով 195 կգ, երկամարտի 350 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Կարուշը, պոկելով 158 կգ և հրելով 192 կգ, երկամարտի նույն՝ 350 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ՝ Գասպարյանին զիջելով անձնական քաշի պատճառով։
3607 | 1
Facebook