Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհաննես Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

22:21, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Հովհաննես Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
     Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է բնցքամարտի աշխարհի առաջնությունը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչում վստահ հաղթանակ տարավ թուրքմեն Ազիզ Բեբիտովը նկատմամբ: Բոլոր երեք մրցավարներն էլ երեք ռաունդներում հաղթանակը տվեցին մեր մարզիկին: Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր կուբացի Յասնիեր Տոլեդոյի հետ: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Հիշեցնենք, որ պայքարում մնացած մեր մյուս բռնցքամարտիկը` 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը 1/8 եզրափակչի իր մենամարտը կանցկացնի վաղը:
2724 | 1
Facebook