Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը մեղադրել է Ռուսաստանին «ոչ պրոֆեսիոնալ» գործողությունների համար

21:15, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Պենտագոնը մեղադրել է Ռուսաստանին «ոչ պրոֆեսիոնալ» գործողությունների համար

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ Սիրիայի տարածքների ուղղությամբ թևավոր հրթիռների արձակումն առանց որևէ նախազգուշացումների «ոչ պրոֆեսիոնալ» գործողություններ են համարվում: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն:

Քարթերի խոսքով` ռուսական հրթիռը սլացել է ամերիկյան անօդաչուից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

«Ռուսաստանի՝ Սիրիայում իրականացվող գործողությունները մենք համարում ենք ոչ պրոֆեսիոնալ՝ Թուրքիայի օդային տարածքի խախտումը, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի օդային տարածք, առանց նախազգուշացման թևավոր հրթիռների արձակումը, որոնք անցել են ամերիկյան անօդաչուներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է Քարթերը:

Մևունույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնել Սիրիայում իրականացվող թռիչքների անվտանգության վերաբերյալ:

6300 | 1
Facebook