Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրը

20:15, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Հայտնի է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրը
     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասի նհրամանագիր է ստորագրել.
     «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` ո ր ո շ ու մ ե մ.
    
     1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:
    
     2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։
6114 | 4
Facebook