Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առանց տանիքի բազմազավակ ընտանիքներ կան, իսկ սրանք աջ ու ձախ նվերներ են անում». Երևանի ավագանին հաստատեց բնակարաններ նվիրելու որոշումը

16:56, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
«Առանց տանիքի բազմազավակ ընտանիքներ կան, իսկ սրանք աջ ու ձախ նվերներ են անում». Երևանի ավագանին հաստատեց բնակարաններ նվիրելու որոշումը
     Երևանի ավագանին այսօրվա նիստում հաստատել է՝ բանաստեղծ Վահրամ Սահակյանին, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանին և ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանին Երևանում՝ Մարգարյան փողոցում գտնվող նորակառույց շենքում բնակարաններ նվիրելու որոշումը։
     Հիշեցնենք, որ այս թեման քննարկումների առիթ էր դարձել համացանցում և լրատվամիջոցներում:
     Հասարակության մի մասը դեմ էր, որ իրենց վճարած հարկերից բնակարան նվիրեն վերոնշյալ անձանց՝ համարելով, որ ավելի կարիքավորները կան:
     Օգտատեր Կարեն Խաչատրյանն, օրինակ, գրել էր. «Ի վերջո Զառայի ձագուկների արյունը ոչ մեկի ձագուկի արյունից ավելի կարմիր չի, որ Զառայի ու մնացածների տանիքի հարցը պետք է իմ ու մնացածների կողմից վճարված հարկերով լուծվի: Ասենք՝ լիքը անտուն ու անտեսված իսկական ազատամարտիկներ կան, լուրջ արվեստագետներ կան, առանց տանիքի բազմազավակ ընտանիքներ կան: Սահմանամերձ գյուղերի տները ռմբակոծվել, փլվել են, մարդիկ առանց տանիքի են մնացել, սրանք էստեղ աջ ու ձախ նվերներ են անում ու եղած փողերը լվանում փուչիկներ ու փայլեր գնելով»:
     Նշենք նաև, որ այսօրվա նիստի օրակարգում Երևան քաղաքի ավագանին հաստատել է Երվանդ Երզնկյանին, Արթուր Աբրահամին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթևոսյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու որոշման նախագիծը:
6084 | 2
Facebook