Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կորսետների պատճառով 18-րդ դարում կանայք անգամ մահացած պտուղներ են ծնել, բայց միևնույն է դրանցից չեն հրաժարվել

00:01, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Կորսետների պատճառով 18-րդ դարում կանայք անգամ մահացած պտուղներ են ծնել, բայց միևնույն է դրանցից չեն հրաժարվել

18-րդ դարում իշամեղվի գոտկատեղ ունենալու նորաձևությունը գրավել է ամբողջ Եվրոպան: Առաջին կորսետները մայրիկներն իրենց դուստրերին են հագցրել 7 տարեկանից, իսկ 16 տարեկանից հետո աղջիկներն այն չեն հանել անգամ քնելուց: Կորսետ հագնելը ոչ միայն անհարմար է եղել, այլև լուրջ առողջական խնդիրներ է առաջացրել: Քանի որ կորսետը չեն հանել անգամ հղիության առաջին եռամսյակում, ապա շատ հաճախ կանայք ծնել են մահացած պտղի:

Կորսետ հագնելու գործընթացն էլ մասնագիտական հմտություններ է պահանջել: Այս ծաղրանկարն արված է հենց 18-րդ դարում, որ ցույց է տալիս այդ դժվարին գործընթացի իրականացումը:

Իսկ այն ժամանակ այս չարչարանքները անպտուղ չեն անցել, քանի որ ինչքան նեղ է եղել գոտկատեղն, այնքան բարձր է եղել կնոջ դերը հասարակության մեջ և հասցրել գլխապտույտ արդյունքների՝ բառի բուն իմաստով: Քանի որ պարահանդեսներն ու խնջույքները ձգվել են ամբողջ գիշեր, իսկ այդ ամբողջ ընթացքում օրգանիզմը չի ստացել անհրաժեշտ թթվածին ու չի ապահովվել արյան նորմալ շրջանառությունը, կանայք հաճախ են ուշագնաց եղել:

Առաջին մահացու դեպքն էլ, որ հյայտնի է դարձել պատմությանը, տեղի է ունեցել Փարիզում: Նեղ հարսանեկան շորով հարսնացուն ընկել ու մահացել է հենց խորանի առաջ:

Կորսետները, հատկապես՝ ծաղկազարդ, լայնորեն կիրառել են կուրտիզանուհիները: Դա կարելի է տեսնել նաև Մանեի «Նանա» և Անրի Ժերվեի «Ռոլլա» կտավներում:

7630 | 2
Facebook