Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ ծրագրավորողները ներկայացրել են հերթական` յուրահատուկ հավելվածը` Full Life

14:08, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Հայ ծրագրավորողները ներկայացրել են հերթական` յուրահատուկ հավելվածը` Full Life
     Հայազգի ծրագրավորող Նարեկ Դանիելյանը և դիզայներ Տաթև Քոչարյանը ստեղծել են նոր բջջային հավելված` Full Life, որի օգնությամբ հնարավոր է վիրտուալ աշխարհից տեղափոխվել իրական կյանք և գտնել ձեր հետաքրքրությունները կիսող նոր ընկերների իրական կյանքում: Հավելվածն օգնում է ազատվել հենց բջջային հեռախոսի կախվածությունից: Հավելվածը նախատեսված է Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Այն չափազանց մատչելի է. անհրաժեշտ է միայն բարձրաձայն հարցում անել, կամ ընտրել, թե ինչ եք ցանկանում անել (օրինակ՝ I want to cycle in the streets of Yerevan. Who will join me? ): Full Life-ը կգտնի մոտակայքում գտնվող մարդկանց, ովքեր կիսում են ձեր ցանկությունը և կօգնի հանդիպել նրանց` օգտագործելով «միթինգ» գործիքը: Full Life-ը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն որևէ հոբբի. սիրում են սպորտ, արվեստ, գրականություն կամ տարբեր խաղեր: Հավելվածի հեղինակների խոսքերով` այս նախագծի հիմնական նպատակն է հայ երիտասարդներին դուրս բերել վիրտուալ աշխարհից և նրանց օրը լցնել մարդկային, ակտիվ ու դրական շփումով:
    
     Full Life-ը կարող եք անվճար ներբեռնել Play Store (Play Маркет)-ից:
Full Life
4868 | 0
Facebook