Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասեք Հ1-ից հայտնի ժուռնալիստ, չկա, պալատական սազանդար, խնդրեմ, կա». Արամ Մանուկյան

15:08, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
«Ասեք Հ1-ից հայտնի ժուռնալիստ, չկա, պալատական սազանդար, խնդրեմ, կա». Արամ Մանուկյան
     «Հանրային հեռուստաընկերությունը միայն անունով է Հանրային, որովհետև հանրության մեջ տեղի ունեցող խնդիրները չեն բացվում, չեն ցուցադրվում: Քաղաքացին սահմանադրորեն ունի տեղեկացված լինելու իրավունք, դուք էդ ֆունկցիան չեք անում»,- դիմելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարոտւղար Արամ Մանուկյանը:
     «Դուք հանրային չեք, ինչպես հանրային չեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Էս հիմնարկն էլ, որտեղ կանք, հանրային կարծիք չի ներկայացնում: Մենք ուրիշ աշխարհում ենք, հասարակությունն՝ ուրիշ: Հասարակությունը սառնարանը բացում է, սնունդ է ուզում, հեռուստացույցն էլ պետք է միացնի ու ինֆորմացիա ստանա... Երբևէ գնացե՞լ եք Բագրատաշեն, լրագրողը հարցրե՞լ է՝ ինչու են մարդիկ արտագաղթում: Կանգնեցրեք յուրաքանչյուրին, թող խոսի: BBC, CNN նայեք, դինամիկան տեսեք, հարցերի սրությունը, ակտիվությունը, դիապազոնը: Սահմանափակվել եք Նվեր Մնացականյանի հիացական դեմքով ու Բախտամյանի՝ «ինչպես անցավ օրը, ինչպես սկսեցիք օրը»... Դրա համար էլ ձեր մոտ ժուռնալիստ չի աճում: Ասեք Հ1-ից հայտնի ժուռնալիստ, չկա, պալատական սազանդար, խնդրեմ, կա»,- ասաց պատգամավորը՝ եզրափակելով. «Դուք մեղավոր չեք, սա Բաղրամյանում ա եփվում»:
Տեսանյութը՝ 1in.am-ի
5116 | 2
Facebook