Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mitsubishi-ն կներկայացնի ամբողջովին էլեկտրական քրոսովեր

20:08, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Mitsubishi-ն կներկայացնի ամբողջովին էլեկտրական քրոսովեր
     Mitsubishi ընկերությունը գաղտնազերծել է էլեկտրական ուժային տեղակայմամբ քրոսովերի կոնցեպտը: Նախատիպը ստացել է eX Concept անվանումը և ներկայացվելու է Տոկիոյի ավտոսրահում, որը կբացվի 2015 թվականի հոկտեմբերի վերջին: Նորույթը ծառայում է SUV սեգմենտի ապագա սերիական էլեկտրաքարերի դիզայնը և հնարավորությունները ցուցադրելու համար: Նախատիպը ստացել է ագրեսիվ դիզայն: Կոնցեպտի առջևի մասը կատարված է Dynamic Shield ոճում:
Նորույթը հագեցվում է լուսադիոդային օպտիկայով, ինչպես նաև թափքի լրացուցիչ պաշտպանությամբ: eX Concept-ի տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում:
     Mitsubishi-ի մամլո ծառայությունը հաղորդել է միայն այն, որ կոնցեպտը շարժման մեջ է դրվելու հաջորդ սերնդի EV համակարգի օգնությամբ, ինչպես նաև կստանա մշտական ամբողջական քարշակ: Նորույթը կհագեցնեն նաև ավտոնոմ վարման գործառույթով:
eX Concept-ից բացի ընկերությունը կցուցադրի Տոկիոյում Outlander PHEV, Outlander PHEV Baja Portalegre 500, i-MiEV և Pajero-ն: Mitsubishi-ի վերջին պրեմիերան Outlander PHEV հիբրիդային քրոսովերի ռեսթայլինգային տարբերակն էր Եվրոպայի համար: Մոդելի առաջնելույթը տեղի էր ունեցել Ֆրանկֆուրտի ավտոսրահում 2015թ. սեպտեմբերին: Մեքենայի արտաքինը հիշեցնում է Outlander PHEV Concept-S կոնցեպտը: Նոր Outlander PHEV –ի առջևի մասի մոդիֆիկացված դիզայնը մշակվել է Dynamic Shield կոնցեպցիայի հիման վրա:
6161 | 1
Facebook