Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW-ն ներկայացրել է նոր սերնդի X3 քրոսովերները

15:35, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
BMW-ն ներկայացրել է նոր սերնդի X3 քրոսովերները
     BMW ընկերությունն սկսել է X3 քրոսովերի նոր սերնդի փորձարկումները: Ֆոտոլրտեսներին հաջողվել է նկարահանել նորույթը Գերմանիայի հարավում ճանապարհային թեստերի ժամանակ: Մոդելի հասարակական առաջնելույթը կկայանա 2016 թվականին Փարիզի ավտոսրահում: Պրեմիերայից անմիջապես հետո նորույթը պետք է հանվի վաճառքի:
     Դատելով լրտեսական լուսանկարներից` ավտոմեքենայի թափքն իր ձևով նույնը կմնա: Ընդ որում GO1 կոդային անվամբ նորույթն ստացել է տեսափոխված ջերմափոխանակիչի ցանց, հետևի այլ բամպեր և նոր բանեցված համակարգ:
     Մեքենան կկառուցեն CLAR պլատֆորմի վրա: Դրա շնորհիվ նորույթը կավելացնի չափերը, բայց դրա հետ մեկտեղ իր նախորդից ավելի թեթև կլինի: BMW X3–ի շարժիչային գամմայի մեջ, ամենայն հավանականությամբ, կմտնեն քրոսովերի ընթացիկ սերնդի մոդիֆիկացված շարժիչները: Սակայն դրանց հզորությունն զգալիորեն ավելանալու է: Բացի այդ, մեքենան կստանա «լիցքավորված» և հիբրիդային տարբերակներ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` բազային մոդելը կմնա հետևի քարշակային: Չնայած ընկերությունում ակտիվորեն քննարկվում է և ամբողջական քարշակային մոդիֆիկացիաների հայտնվելու հնարավորությունը:
     Գերմանական ընկերության մոտակա պրեմիերան կլինի M4 կուպեի ամենահզոր տարբերակը: Նորույթն ստացել է GTS նախածանցը և թողարկվելու է սահմանափակ քանակությամբ` 700 օրինակով: Մոդելի հասարակական առաջնելույթը տեղի կունենա Տոկիոյի ավտոսրահում հոկտեմբերի վերջին: Կուպեն ստացել է նաև սպորտային կախոց և մոդեռնացված 3.0-լիտրանոց վեցմխոցային շարժիչ TwinPower Turbo` ջրացոլքի համակարգով: Շարժիչի հզորությունը կազմում է 500 ձիաուժ և 600Նմ պտտող պահ: Ագրեգատն աշխատում է յոթաստիճան M Double Clutch «ռոբոտի» հետ համատեղ: Մինչև 100կմ/ժ սպորտային կուպեն կարող է բացել 3.8 վայրկյանում: Առավելագույն արագությունը 305 կմ/ժ է:
5853 | 1
Facebook