Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեկոյան կհասցնեմ միանալ հյուրերիս». Լալա Մնացականյանը նշում է ծննդյան տարեդարձը

14:08, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
«Երեկոյան կհասցնեմ միանալ հյուրերիս». Լալա Մնացականյանը նշում է ծննդյան տարեդարձը

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը նշում է ծննդյան 58-ամյա հոբելյանը:
    
«Քանի որ այսօր աշխատում եմ, ես կհասցնեմ երեկոյան գալ և միանալ հյուրերիս: Տրամադրությունս շատ բարձր է, այսօր այնքան լավ բարեմաղթանքներ ու ջերմ խոսքեր եմ լսել, որ ուղղակի չեմ կարող լավ տրամադրություն չունենալ: Մարդիկ այս օրն արտահայտում են իրենց սերը»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին:
    
Նրա խոսքով` կան նոր նախագծեր, որոնց շուրջ աշխատում է, բայց ժամանակից շուտ չի ուզում խոսել դրանց մասին: «Բեմադրությունս մինչև փետրվար պետք է ավարտեմ, հեռուստատեսությունում ևս զբաղված եմ»,- ամփոփեց Լալա Մնացականյանն ու խոստովանեց. «Ես յուրաքանչյուրին անհատապես երջանկություն եմ ցանկանում»:

Լալա Մնացականյանն ու Հրանտ Թոխատյանը
Լալա Մնացականյանն ու Հրանտ Թոխատյանը
Լալա Մնացականյանն ամուսնու հետ
Լալա Մնացականյանն ամուսնու հետ
4468 | 2
Facebook