Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ բանկերում դրամն արժեզրկվել է

12:56, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
ՀՀ բանկերում դրամն արժեզրկվել է

Հայաստանյան բանկերն այսօր` հոկտեմբերի 8-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները`

· 1 դոլարի միջինացված փոխարժեքը` առք` 470.49 դրամ, վաճառք` 474.36 դրամ,

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքը` առք` 528.10 դրամ, վաճառք` 537.39 դրամ,

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքը` առք` 7.46 դրամ, վաճառք` 7.76 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 471.50 դրամ է` «ԲՏԱ Բանկ»-ում, նվազագույն փոխարժեքը 469.50 դրամ է` «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ում: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են 14 բանկ`474.50 դրամ, նվազագույն փոխարժեքը 5 բանկում 474 դրամ է:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «Արմսվիսբանկ»-ը` 531 դրամ, նվազագույնն առաջարկում է «Մելաթ Բանկ»-ը` 526 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 539 դրամ է`5 բանկում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արցախբանկ»-ը` 535 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7.53 դրամ է` «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ում: Նվազագույնն` «ԷյչԷսԲիՍի Բանկ»-ում 7.27 դրամ է: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «Առեկսիմբանկ Գազպրոմբանկ»-ը `7.95 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «ԲՏԱ Բանկ»-ը` 7.65 դրամ:
     ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

6779 | 1
Facebook