Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդիկ չեն կարողանում իրացնել խաղողը, գյուղնախարարն ասում է՝ դա պոպուլիզմ է». Նաիրա Զոհրաբյան

12:50, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
«Մարդիկ չեն կարողանում իրացնել խաղողը, գյուղնախարարն ասում է՝ դա պոպուլիզմ է». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստի չորրորդ օրվա աշխատանքը: Նաիրա Զոհրաբյանի և Էլինար Վարդանյանի կողմից ԱԺ ներկայացվեց ֆիզիկական անձանց բանկային ավնադները երաշխավորելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Խաղողի մթերումը լուրջ խնդիր է այսօր: Եթե մեր գյուղնախարարի համար դա պոպուլիզմ է, ապա մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց մթերքը: Եթե պատգամավորի կամ գյուղացու մտահոգությունները որոշ անձիք համարում են պոպուլիզմ, ապա ես համարում եմ լրջագույն խնդիր»,- վրդովված ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

5679 | 1
Facebook