Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոքրիկը, որի գլուխը վթարի արդյունքում պոկվել էր մարմնից, այժմ իրեն լավ է զգում

13:13, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Փոքրիկը, որի գլուխը վթարի արդյունքում պոկվել էր մարմնից, այժմ իրեն լավ է զգում

Օրերս աշխարհը ցնցած վիրահատությունը, որի արդյունքում ավստրալացի վիրաբույժները փրկել էին ավտովթարից տուժած մեկուկես տարեկան Ջեքսոն Ռայլիի կյանքը, կարող է հեղաշրջումային լինել բժշկության ոլորտում:

Ինչպես գրում է «Euronews»-ը, Ջեքսոնի մայրը Բրիսբենում մայրուղով ընթանալիս իր 9-ամյա դստեր և փոքրիկ Ջեքսոնի հետ վթարի էր ենթարկվել: Բախման հետևանքով երեխայի գլուխն անջատվել է մարմնից և երեխան հայտնվել էր կյանքի և մահվան շեմին: Սակայն 6 ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է «կպցնել» երեխայի գլուխը: Դրանից հետո երեխան 3 օր գտնվել է անզգայացման վիճակում:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որն ապացուցում է, որ հետվիրահատական շրջանում փոքրիկն իսկապես իրեն լավ է զգում:

10770 | 2
Facebook