Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ապակե կամուրջը ճաքել է զբոսաշրջիկների ոտքերի տակ (տեսանյութ)

12:30, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Ապակե կամուրջը ճաքել է զբոսաշրջիկների ոտքերի տակ (տեսանյութ)

Վերջերս Չինաստանի Յունթայշան նահանգում բացված էքստրեմալ կամուրջը սարսափի է մատնել զբոսաշրջիկներին: Լի Դոնգ Հայը, հավանաբար, կյանքում չի մոռանա այն օրը երբ 1 կմ բարձրության վրա նրա ոտքերի տակ ապակին սկսել է ճաքեր տալ: Չինական «Weibo» սոցցանցում երիտասարդը գրել է. «Մարդիկ սկսեցին գոռալ: Ես գոռացի՝ այն ճաքեց, հետո սկսեցի հրել իմ առջևի մարդկանց, որ բոլորս կարողանայինք փախչել»:

Սակայն «Խիզախների կամրջի» կառուցողները վստահեցրել են, որ ճաքել է կամրջի 3 հատ 24 միլիմետրանոց շերտերից մեկը միայն: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ զբոսաշրջիկներից մեկը ձեռքից գցել է մետաղյա թերմոսը: Կամուրջն այնքան ամուր է, որ դրա 1 քառակուսի մետրը կարող է դիմանալ 800 կգ ծանրությանը: Շատ ամուր են նաև մետաղական կառույցները, և եթե անգամ ապակին ճաքճքի, մարդիկ անվտանգ կլինեն:

Այս միջադեպից հետո առայժմ կամուրջը փակ է, հայտնում է People`s Daily Online-ը:

8310 | 1
Facebook