Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն սպառնացել է Ռուսաստանին ու հայտարարել. «Մենք Ռուսաստանի բնական գազի համար մեկ սպառողն ենք: Թուրքիային կորցնելը մեծ կորուստ կլինի նաև Ռուսաստանի համար: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է բնական գազ ձեռք բերել ամենատարբեր աղբյուրներից: Մենք չենք կարող համաձայնել ներկա իրադրության հետ: Թուրքիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ Ռուսաստանի բացատրությունները համոզիչ չեն»:
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան կարող է նաև վերանայել ռուսական նախագծով կառուցվելիք «Ակկույու» ատոմակայանի ծրագիրը:
Նշենք, որ թուրքիան Գերմանիայից հետո ռուսական գազի 2-րդ սպառողն է: