Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Համաձայնել են. Արա Աբրահամյանը՝ վարչապետ, Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀ նախագահ. «Ժամանակ»

10:23, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Համաձայնել են. Արա Աբրահամյանը՝ վարչապետ, Արթուր Բաղդասարյանը՝ ՀՀ նախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն, ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, և ըստ ամենայնի, նրանք հանգել են համաձայնության:

«Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնն, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի:

Արա Աբրահամյանի քաղաքական հայտնությունը հայ հասարակությանը կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի ՀՎ-ի փոխակերպման միջոցառման ժամանակ, որը որոշվել է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:

Արա Աբրահամյանը գալիս է քաղաքական դաշտում փոխարինելու Գագիկ Ծառուկյանին, և ևս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ուներ, որոնք սակայն տապալվեցին: Հետաքրքիր է, որ Աբրահամյանը զբաղեցնում է քաղաքական դաշտի ճիշտ այն հատվածը, որը ժամանակին զբաղեցնում էր Ծառուկյանը՝ պրոռուսական տարածքը»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

6791 | 2
Facebook