Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է «Իսլամական պետության» 11 թիրախ խոցելու` Ռուսաստանի գործողությունները

22:35, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Պեսկովը մեկնաբանել է «Իսլամական պետության» 11 թիրախ խոցելու` Ռուսաստանի գործողությունները
     ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցված թևավոր հեռահար հրթիռները տեխնիկական առումով իրականացվել են բարձր արդյունավետությամբ ու մակարդակով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ Վլադիմիր Պուտինը գնահատել է ռուսական ռազմածովային ուժերի աշխատանքը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Կասպյան նավատորմը խոցել է ԻՊ-ի 11 թիրախ (պայթուցիկների պատրաստման գործարաններ, զինապահեստներ և այլն):
     Հիշեցնենք` ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ այսօր հայտարարել էր, որ Սիրիայում գործողություններ սկսելուց ի վեր ռուսական օդուժը 112 հարված է հասցրել ԻՊ օբյեկտների ուղղությամբ:
6308 | 0
Facebook