Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նորայր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

22:15, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Նորայր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
     Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց: Նա, պոկելով 140 կգ և հրելով 175 կգ, երկամարտում գրանցեց 315 կգ արդյունք։ 317 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Բուլղարիայի ներկայացուցիչ Բոժիդար Անդրեևը: Նույն՝ 317 կգ արդյունքով, արծաթե մեդալի արժանացավ Ռումինիան ներկայացնող Իլյա Ստոյանը։
3435 | 0
Facebook