Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Լրագրողները բաց նամակ են հղել «Բանանց» ՖԱ-ին՝ խտրական վերաբերմունքի համար

21:41, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Լրագրողները բաց նամակ են հղել «Բանանց» ՖԱ-ին՝ խտրական վերաբերմունքի համար
     Բաց նամակ «Բանանց» ՖԱ-ին՝ լրագրողներից.
    
     2015-ի հոկտեմբերի 7-ին «Բանանց» ակումբի մարզաբազայում կայացել է իտալացի ֆուտբոլային մասնագետ Ֆաբիո Կապելլոյի ու «Բանանց» ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեի «հանդիպումը» լրագրողների հետ: Այդ հանդիպման մասին չեն իրազեկվել Հայաստանում գործող առաջատար մի շարք լրատվամիջոցներ, որոնք ակտիվորեն լուսաբանում են սպորտը ու որոնց համար առնվազն տարօրինակ ու մտահոգիչ է ակումբի նմանօրինակ՝ խտրական վերաբերմունքը գործող ԶԼՄ-ների նկատմամբ՝ անգամ հաշվի առնելով ակումբի կողմից ասուլիսից հետո ներկայացված ու մեզ չբավարարող հայտարարությունը՝ ժամանակային սուղ պայմանների վերաբերյալ: Այս պարագայում ակումբը կա՛մ պիտի սեփական լրատվական ծառայության միջոցով լուսաբաներ Կապելլոյի այցը, կա՛մ՝ հավասար պայմաններ ստեղծեր բոլոր լրատվամիջոցների համար՝ արդեն վերջիններիս թողնելով հասցնել-չհասցնելու, ժամանակի մեջ տեղավորվելու ու մնացյալ այլ խնդիրները: Ուստի մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների մարզական լրագրողներս, մեր դժգոհությունն ենք հայտնում ԶԼՄ-ների նկատմամբ ակումբի դրսևորած խտրական վերաբերմունքի ու աշխատանքային ոչ հավասարազոր պայմանների ստեղծման համար և կոչ անում՝ այլևս խտրականություն չդրսևորել՝ համապատասխան վերաբերմունք չստանալու համար:
    
     Անի Մեջլումյան, ազատ լրագրող
     Հասմիկ Բաբայան, Sport.Mediamax.am
     Հասմիկ Գրիգորյան, Sport.Times.am
     Վարվառա Հայրապետյան, Armenpress.am
     Երվանդ Հակոբյան, Yerkir.am
     Հարություն Մինասյան, Հ2 հեռուստաընկերություն
     Արամ Մանուկյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն
     Ռազմիկ Հովհաննիսյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
     Գայանե Նազարյան, Sport.Slaq.am
     Կատարինե Այդինյան, MAMUL.am
     Արեն Մկրտչյան, 1in.am
     Աշոտ Հակոբյան, «Առավոտ» օրաթերթ
     Քրիստինա Խաչատրյան, ազատ լրագրող
     Սիրան Ոսկանյան, ազատ լրագրող
     Վադիմ Մկրտչյան, Голос Армении
     Արթուր Ավանեսով, Sports.am
8333 | 0
Facebook