Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայում մեկ գումարտակի չափ ռուսական զորք է գտնվում». Դուգլաս Լյուտ

21:05, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Սիրիայում մեկ գումարտակի չափ ռուսական զորք է գտնվում». Դուգլաս Լյուտ
     ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դուգլաս Լյուտն ասել է, որ Սիրիայում են գտնվում մեկ գումարտակի չափ ռուսական զորքեր, հայտնում է The Wall Street Journal-ը:
     Նա նաև ավելացրել է, որ ստորաբաժանման ստեղծման նպատակը դեռևս հստակ չէ:
     «Հետևելու ենք, թե ինչ են պատրաստվում անել: Ենթադրություն կա, որ այն միայն ռազմական բազաների պաշտպանության համար չէ»,- ասել է դեսպանը:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ռազմածովային ուժերը Կասպյան նավատորմից հրթիռներով գնդակոծել են Սիրիայում «Իսլամական պետության» կառույցները:
6959 | 0
Facebook