Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննչական կոմիտեն` Ներքին գործերի նախկին աշխատակցի ինքնասպանության մասին

19:41, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Քննչական կոմիտեն` Ներքին գործերի նախկին աշխատակցի ինքնասպանության մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 49-ամյա Ս. Ազիզյանի մահվան դեպքի առթիվ։
     2015 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:50-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Ձորափի 40 շենքի 2-րդ մուտք, որտեղ գտել է տղամարդու դի:
     Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Երևան քաղաքի Ձորափի 40-րդ շենքի 5-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է 49-ամյա Ս. Ազիզյանի դին՝ հրազենային վնասվածքով:
     Արտաքին զննությամբ դիակի գլխի շրջանում առկա է եղել հրազենային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի ատրճանակ: Ս. Ազիզյանի տաբատի գրպանից հայտնաբերվել է նաև 9մմ տրամաչափի 15 փամփուշտ:
     Նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքը տղամարդը պատճառել է ինքն իրեն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
     Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Ս. Ազիզյանի մահվան հանգամանքները:
     Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ, հայտնում է ՔԿ-ն:
    
     Ըստ տեղեկությունների` Ս. Ազիզյանը Ներքին գործերի նախկին աշխատակից է եղել:

4848 | 0
Facebook