Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԱՄՈՒԼ.am-ի օգնությամբ լուծվեց Լուսինե Ասրյանի՝ 570 կՎտ/ժ հոսանքի խնդիրը

20:25, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
ՄԱՄՈՒԼ.am-ի օգնությամբ լուծվեց Լուսինե Ասրյանի՝ 570 կՎտ/ժ հոսանքի խնդիրը

Մի քանի օր շարունակ ՄԱՄՈՒԼ.am-ն իր հրապարակումներով փորձում էր պարզել Կոտայքի մարզի Նոր Գեղի Անդրանիկի փող., 32 տան բնակիչ Լուսինե Ասրյանի բողոքում առկա խնդիրների պատճառները, որոնք վերաբերում էին «իր կողմից սպառած» 570 կՎտ/ժ հոսանքին: Այդ խնդիրը մեր թղթակիցն իր հրապարակումներում հանգամանորեն ներկայացրել է: Առաջին հրապարակման մեջ նշել էինք, որ խնդրի վերաբերյալ ՄԱՄՈՒԼ.am լրատվականը ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի իրացման, վճարումների հաշվառման բաժնի տնօրենին խնդրել էր հետևողական լինել և անկախ մասնագետներ ուղարկել այդ հասցեով: Նշենք, որ ՀԷՑ-ի աշխատակիցներն արագ արձագանքեցին մեր խնդրանքին: Երեկ տեղեկացանք, որ Երևանից մասնագետներ են գնացել Լ. Ասրյանի բնակարան և վերջինի ներկայացմամբ, արդյունքում պարզվել է, որ իր ծախսած հոսանքի ընդհանուր պարտքը ոչ թե 570 Կվտ/ժ է, ինչպես ներկայացնում էր էլեկտրիկ Գագոն, այլև 330 Կվտ/ժ:

Լուսինե Ասրյանն իր երախտագիտությունն է հայտնում մեր խմբագրությանն` իրեն օգնելու, աջակցելու և իրականությունը պարզելու համար: «Քաղաքից եկած մասնագետները հաշվարկ արեցին, ինձ հասկացան ու հավատացին, ինչի համար անչափ շնորհակալ եմ»,- ասաց մեր զրուցակիցը:

6937 | 1
Facebook