Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կուրությունը ոչ թե վերջ դրեց, այլ նոր էջ բացեց նկարչի ստեղծագործական կյանքում

23:08, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Կուրությունը ոչ թե վերջ դրեց, այլ նոր էջ բացեց նկարչի ստեղծագործական կյանքում

2001 թվականն ամերիկացի նկարիչ Ջոն Բրաբլիթի համար դարձել է ճակատագրական: Էպիլեպսիայի հերթական նոպայից հետո նկարիչը կորցրել է տեսողությունը: Այդ ժամանակվանից նրա աչքերը կարողանում են տարբերակել միայն լույսն ու խավարը:

Որպես մխիթարանք՝ Ջոնն սկսել է նորից նկարել: Նա մշակել է հատուկ մեթոդ՝ այժմ նկարում է տեքստուրային ներկերով, որոնք հնարավորություն են տալիս շոշափելով կողմնորոշվել կտավի վրա: Նրա արվեստանոցում բոլոր սրվակներն ու ներկերի տուփերը վերնագրված են Բրայլի այբուբենով: «Իմ առաջին ցուցահանդեսներին ես մարդկանց չէի ասել, որ կույր եմ: Ոչ թե նրա համար, որ ամաչում էի, այլ՝ չէի ուզում, որ դա ազդեր նրանց վրա՝ իմ արվեստն ընկալելու հարցում»:

7020 | 0
Facebook