Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքը պատրաստվում է դիմել Ռուսաստանին` իր տարածքում օդային հարվածներ իրականացնելու համար

15:13, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Իրաքը պատրաստվում է դիմել Ռուսաստանին` իր տարածքում օդային հարվածներ իրականացնելու համար

Իրաքը կարող է առաջիկա օրերի ընթացքում խնդրել Ռուսաստանին օդային հարվածներ իրականացնել իր տարածքում ընդդեմ ԻՊ զինյալների: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ն, այս մասին հայտնել է Իրաքի ոստիկանությունը:

«Մենք ակնկալում ենք, որ ռուսական ռազմական օդանավերը հարվածներ կհասցնեն նաև մեր երկրի տարածքում տեղակայված ԻՊ զինյալների դիրքերի ուղղությամբ: Մենք անհամբերությամբ կսպասենք Ռուսաստանի օդային հարվածներին»,- հայտարարել է Իրաքի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մուեն ալ-Խադհիմին:

Հաղորդվում է նաև, որ Իրաքի այս հայտարարությունը արդեն իսկ մտահոգել է Միացյալ Նահանգների իշխանություններին:

8856 | 1
Facebook