Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW ընկերությունը ներկայացրել է ամենաարագընթաց կուպեն

00:08, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
BMW ընկերությունը ներկայացրել է ամենաարագընթաց կուպեն
     BMW ընկերությունը ցուցադրել է M4 կուպեի ամենահզոր տարբերակը: Նորույթն ստացել է GTS նախածանցը և թողարկվելու է սահմանափակ քանակությամբ` 700 օրինակով: Մոդելի հասարակական առաջնելույթը տեղի կունենա Տոկիոյի ավտոսրահում` հոկտեմբերի վերջին, հաղորդում է գերմանական բրենդի մամլո ծառայությունը:
     Ավտոմեքենայի թափքի ստեղծման ժամանակ օգտագործվել են ալյումինից և ածխածնային մանրաթելից դետալներ: Նորույթը հագեցվել է հակաթևով, առջևի սպլթերով, դիֆուզորով, լուսադիոդային լուսարձակներով:
Ավտոմեքենայի սրահում տեղադրվել են սպորտային նստատեղեր` Nappa և ալկանտարի կաշվից, ինչպես նաև պաշտպանիչ կարկաս:
Կուպեն ստացել է նաև սպորտային կախոց և մոդեռնացված 3.0-լիտրանոց վեցմխոցային շարժիչ TwinPower Turbo` ջրացոլքի համակարգով: Շարժիչի հզորությունը կազմում է 500 ձիաուժ և 600Նմ պտտող պահ: Ագրեգատն աշխատում է յոթաստիճան M Double Clutch «ռոբոտի» հետ համատեղ: Մինչև 100կմ/ժ սպորտային կուպեն կարող է բացել 3.8 վայրկյանում: Առավելագույն արագությունը 305կմ/ժ է:

     Ավտոմեքենայի բազային կոմպլեկտավորման մեջ մտնում են` 18-դյույմանոց անվասկավառակները, բիքսենոնային լուսարձակները, երկգոտի ավտոմատ քլիմաթ-քոնթրոլը, M-sport նստատեղերը, BMW Professional նավիգացիոն համակարգը 8.8 դյույմ տրամագծով մոնիտորով, Hands Free սարքավորումը:
7955 | 0
Facebook