Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-ը փորձարկել է «անօդաչու» բեռնատար մեքենա

19:01, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Mercedes-ը փորձարկել է «անօդաչու» բեռնատար մեքենա
     Mercedes-ն սկսել է Highway Pilot անվամբ ինքնավար երթևեկության համակարգի փորձարկումներն ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա: Դրա համար ընկերությունն օգտագործում է Actors ապրանքատար մեքենան, որը հագեցված է համապատասխան տեխնիկյով: Տվյալ պահին ավտոմեքենան արդեն կարողացել է անցնել 484կմ առանց վարորդի օգնության: Փորձարկումներն անց են կացվել Շտուտգարտի օդանավակայանի հատուկ հատկացված տարածքում: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները իրենց համաձայնությունն են տվել տվյալ փորձարկումն անցկացնելու համար: Highway Pilot համակարգով հագեցված ապրանքատար մեքենան խճուղու վրա կարողացել է պահպանել անվտանգ հեռավորությունը մինչև առջևի մեքենան, պահպանել շարքայնությունը, միացնել արգելակը և արձագանքել ճանապարհային երթևեկության փոփոխություններին: Արտակարգ իրավիճակում վարորդը կարող է վերցնել կառավարումն իր վրա:
     Նշենք, որ Highway Pilot համակարգին կոռեկտ աշխատանքի համար հարկավոր չէ համացանցին անընդհատ միացում: Տեխնոլոգիան ներառում է արտաքին տվիչները, ռադարը և տեսախցիկները: Ավտոպիլոտի գործառույթից վարորդը կկարողանա օգտվել միայն խճուղով երթևեկության դեպքում: Բնակեցված վայրեր ապրանքատար մեքենան չի կարողանա մտնել: Էլեկտրոնիկան թույլ չի տա մեքենաներին շեղվել ճանապարհային երթևեկության կանոններից և, համապատասխանաբար, կնվազեցնի վթարների քանակը:
9260 | 0
Facebook