Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Subaru-ն ներկայացրել է նորացված Forester-ը

15:45, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Subaru-ն ներկայացրել է նորացված Forester-ը
     Subaru ընկերությունը ներկայացրել է հանրահայտ Forester քրոսովերի ռեսթայլինգային տարբերակը: Ավտոմեքենայի հասարակական պրեմիերան տեղի կունենա Տոկիոյի ավտոսրահում, որը կբացվի հոկտեմբերի վերջին: Առաջնելույթից հետո նորույթը վաճառքի կհանվի ճապոնական շուկայում: Դեռևս հայտնի չէ, կհայտնվի այն արդյոք այլ երկրներում, թե` ոչ:
     Քրոսովերի դիզայնի փոփոխությունները նվազագույնն են: Նորացված Forester-ը ստացել է տեսափոխված լուսարձակներ, ուրիշ բամպերներ, 17-դյույմանոց դյուրաձույլ անվասկավառակներ և ջերմափոխանակիչի ուրիշ ցանց:
Մեքենայի սրահում տեղադրվում են նոր նստատեղեր, սարքավորումների այլ վահանակ, Harman Kardon աուդիոհամակարգ, ինչպես նաև մոդեռնացված տեղեկատվական-զվարճանքային համակարգ գունավոր էկրանով:
Մոդելը տարբերվում է նաև հետևի նստատեղերի տաքացմամբ, բարելավված շասսիով և մոդիֆիկացված կախոցով: Բացի այդ վարորդին հասանելի է ադապտացված քրուիզ-քոնթրոլը, բախման մասին զգուշացնող համակարգը և շարժման շարքայնության վերահսկման համակարգը:
Ինչպես հաղորդում է ճապոնական բրենդի մամլո ծառայությունը, քրոսովերի սրահում իջեցվել է աղմուկի մակարդակը` ավելի հաստ ապակիների և վերամշակված Lineatronic փոխանցատուփի շնորհիվ: Արդեն բազային կոմպլեկտավորմամբ մեքենան ստացել է անվտանգության 7 բարձիկ, X-Mode օգնության համակարգ, դինամիկ կայունացման համակարգ (VDC), էլեկտրական ծալմամբ կողային հայելիներ, ետևի դիտարկման տեսախցիկ և երկգոտի քլիմաթ-քոնթրոլ:
5436 | 0
Facebook